«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ

«ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ նպատակն է՝

* Նախաձեռնել և աջակցել կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական, տեղեկատվական և այլ հանրօգուտ ծրագրերի. * աջակցել կրթական հաստատությունների՝ այդ թվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների, հանրակրթական ուսմնական հաստատությունների, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների,մանկավարժների և վարչակմանկավարժների և վարչական աշխատողների համար կազմակերպվող կրթադաստիարակչական, հոգևոր, բարոյական աճին նպաստող ծրագրերի իրագործմանը,

* կրթական ծրագրերի իրականացման միջոցով ծառայել համայնքների զարգացմանը՝ իրագործելով տարբեր դասընթացներ և վերապատրաստումներ, * կրթական ծրագրերի իրականացման միջոցով նպաստել համակարգչային անգրագիտության վերացմանը և ՏՀՏ զարգացմանը բոլոր ոլորտներում,

* կազմակերպել և իրականացնել կրթության, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչների ուսուցում ու վերապատրաստում տարաբնույթ ուսումնական ծրագրերի միջոցով,

* մշակել և նախաձեռնել մարդասիրական ծրագրեր՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում բնակվող սոցիալապես անապահով խավերի տնտեսական վիճակի բարելավմանն ու զբաղվածությանը,

*ապահովել առողջապահական ոլորտի ներկայացուցիչների (բժիշկների, բուժքույրերի և այլն) ներգրավվածությունը տարբեր սոցիալական և կրթական ծրագրերում, * ապահովել կրթության ոլորտի ներկայացուցիչների (ուսուցիչների, դասախոսների, տնօրենների և այլն) ներգրավվածությունը տարբեր սոցիալական ծրագրերում,

* իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների, միջին մասնագիտական հաստատությունների, մանկապարտեզների վարչական աշխատողների վերապատրաստումներ,

* ապահովել կամավորների ներգրավվածությունը տարբեր կրթական-մշակութային և սոցիալական ծրագրերում, * մշակել ընդհանուր զարգացումն ապահովող ծրագրեր և դրանց միջոցով կազմակերպել դասընթացներ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար,

* աջակցել մշակութային, սոցիալական, առողջապահական նախաձեռնություններին: